21:15  ,  5 հունվարի, 2018

ՊՍԺ-ն Ռոնալդուին առաջարկել է տարեկան 60 միլիոն եվրո

Ֆրանսիական ՊՍԺ-ն գայթակղիչ առաջարկ է արել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

El Confidencial-ի համաձայն՝ փարիզյան ակումբը 32-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 60 միլիոն եվրո աշխատավարձ: Նշվում է, որ տրանսֆերում կարող է ներառվել նաեւ ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին:

Վերջերս իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Պորտուգալիայի հավաքականի ավագն ունի կարիերան շարունակելու 3 տարբերակ:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2021թ. հունիսին: Նա 2009-ին է «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել Արքայական ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում