Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանը երկրպագուներին շնորհավորել է Նոր տարվա առթիվ:
«Շնորհավոր Նոր տարի: Պատրաստվում ենք Նոր տարուն ու նոր մարտահրավերների: Բոլորին մաղթում եմ նորանոր հաղթանակներ սպորտում եւ դրանից դուրս:
Շնորհավորում եմ նաեւ Խաբիբ Նուրմագոմեդովին մեծ հաղթանակի եւ որդու ծնվելու կապակցությամբ»,- Ինստագրամում գրել է 28-ամյա ըմբիշը
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում: Վերջերս հայտնի էր դարձել, որ Միհրան Հարությունյանն պատրաստվում է ուժերը փորձել նաեւ խառը մենամարտերում (ММА):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում