09:15  ,  29 դեկտեմբերի, 2017

NBA-ի բասկետբոլիստը կրկնել է 21 տարվա ցուցանիշ

«Նոր Օրլեանի» խաղարկող Ռեդժոն Ռոնդոն «Բրուքլինի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղում կատարել է 25 արդյունավետ փոխանցում՝ սահմանելով անձնական ռեկորդ:

NBA-ի մեկ խաղում 25 փոխանցում կատարել հաջողվել է միայն 7 բասկետբոլիստների: Նախորդ անգամ նման ցուցանիշ գրանցվել էր 1996-ին, երբ 20 արդյունավետ փոխանցում էր կատարել Ջեյսոն Քիդը, հայտնում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ «Բրուքլինին» «Նոր Օրլեանը» հաղթել էր 128:113 հաշվով: Ռոդժոն Ռոնդոն այդ խաղում վաստակել էր 2 միավոր: Այս մրցաշրջանում ամերիկացին մասնակցել է 20 խաղի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում