Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մեկնարկած արագ շախմատի աշխարհի առաջնությունում ավարտվել է առաջին մրցումային օրը, անցկացվել է 5 տուր: Հայկական շախմատի առաջատար Լեւոր Արոնյանը 1-ական հաղթանակից, պարտությունից եւ 3 ոչ ոքիից հետո 2.5 միավորով 73-րդն է (բաժանում է 58-83-րդ տեղերը): Նույնքան միավոր ունի նաեւ Զավեն Անդրիասյանը՝ 79-րդն է (2 հաղթանակ, 1 ոչ ոքի, 2 պարտություն):
Հայաստանի ներկայացուցիչներից առայժմ լավագույն արդյունքն ունի ազգային հավաքականի խաղացող Սերգեյ Մովսեսյանը, որը 2 հաղթանակ է տարել, 3 պարտիա ավարտել է ոչ ոքի եւ 3.5 միավորով 26-րդն է (բաժանում է 11-31-րդ տեղերը):
Հայաստանի հավաքականի շախմատիստ Գաբրիել Սարգսյանը 2-ական հաղթանակից, ոչ ոքիից եւ 1 պարտությունից հետո ունի 3 միավոր եւ 41-րդն է (բաժանում է 32-58-րդ տեղերը): 58-րդը Հայաստանի հավաքականի խաղացող Հրանտ Մելքումյանն է՝ 3 միավոր (3 հաղթանակ, 2 պարտություն):
Առաջատարներ են վրացի Բաադուր Ջոբավան եւ ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւը, որոնք ունեն 4.5-ական միավոր:
Կանանց առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 3.5 միավորով (3 հաղթանակ, 1 ոչ ոքի, 1 պարտություն) 20-րդն է (բաժանում է 10-24-րդ տեղերը):
Հայաստանի հավաքականի երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 2.5 միավոր (1 հաղթանակ, 3 ոչ ոքի, 1 պարտություն) եւ 54-րդն է (բաժանում է 46-57-րդ տեղերը)
Մարիա Գեւորգյանը 4 ոչ ոքիից եւ 1 պարտությունից հետո 2 միավորով 71-րդն է (բաժանում է 58-80-րդ տեղեր):
Միանձնյա առաջատարն է չինացի Յու Վենյուն, որը 5 հաղթանակ է տարել:
Դեկտեմբերի 27-ին եւ 28-ին կանցկացվի եւս 5-ական տուր (ընդհանուր՝ 15 տուր):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում