11:06  ,  26 դեկտեմբերի, 2017

Հայ շախմատիստների մասնակցությամբ մեկնարկում են արագ եւ կայծականային շախմատի աշխարհի առաջնությունները

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում դեկտեմբերի 26-ին մեկնարկում են արագ եւ կայծականային շախմատի աշխարհի առաջնությունները: Հայաստանը ներկայացնելու են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սերգեյ Մովսեսյանը:

Կանանց պայքարին կմասնակցեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը, փոխանցում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Ժամանակացույց

Դեկտեմբերի 25 - բացման արարողություն
Դեկտեմբերի 26 - արագ շախմատ 1-5-րդ տուրեր
Դեկտեմբերի 27 - արագ շախմատ 6-10-րդ տուրեր
Դեկտեմբերի 28 - արագ շախմատ 10-15-րդ տուրեր
Դեկտեմբերի 29 - կայծակնային շախմատ 1-11-րդ տուրեր
Դեկտեմբերի 30 - կայծակնային շախմատ 12-21-րդ տուրեր
Դեկտեմբերի 30 - փակման արարողություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում