Սաուդյան Արաբիան իսրայելցի 7 շախմատիստների չի տրամադրել մուտքի վիզա: Շախմատիստները ցանկացել են մասնակցել դեկտեմբերի 26-31-ը Սաուդյան Արաբիայում կայանալիք արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններին, սակայն մերժում են ստացել, գրում է Reuters-ը:
«Դա հին ծրագիր է, նրանք պարզապես չեն պատասխանել: Ընդ որում՝ մենք մեծ ջանքեր գործադրեցինք, որ Սաուդյան Արաբիան վիզա տրամադրի նրանց»,- ասել է ՖԻԴԵ-ի փոխնախագահ Իլյա Գելֆերը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան չի ճանաչել Իսրայելը: Արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններին մասնակցելու է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում