12:59  ,  22 դեկտեմբերի, 2017

Տարվա գլխավոր ամուսնությունները մարզաշխարհում (ֆոտոշարք)

Ավարտվող տարում մի շարք հայտնի մարզիկներ ամուսնացան: NEWS.am Sport-ն առանձնացրել է մարզաշխարհի գլխավոր ամուսնությունները 2017 թվականին: 

Լեւոն Արոնյան եւ  Արիանա Կաոիլիե

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին սեպտեմբերի 30-ին ամուսնացավ ֆիլիպինցի Արիանա Կաոիլիեի հետ, որը վերջերս նշանակվել էր Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական: Զույգի պսակադրության արարողությունը տեղի էր ունեցել Սաղմոսավանքում: Հարսանիքի քավորն էր Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:



Միհրան Հարությունյան եւ Մակտինա Բեբիա

Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի հարսանիքը տեղի ունեցավ օգոստոսի 30-ին Մոսկվայում: Հունահռոմեական ոճի ըմբիշի կինը դարձավ աբխազ երգչուհի Մակտինա Բեբիան:



Լեւոն Հայրապետյան եւ Անի Մելիքյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Փյունիկի» պաշտպան Լեւոն Հայրապետյանն ամուսնացավ Անի Մելիքյանի հետ: Զույգի պսակադրության արարողությունը տեղի ունեցավ հունիսի 18-ին:


Լիոնել Մեսի եւ Անտոնելո Ռոկուցո

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվողի ու Անտոնելո Ռոկուցոյի շքեղ հարսանիքն անցկացվեց հուլիսի 1-ին նրանց հայրենի քաղաք Ռոսարիոյում:



Սերենա Ուիլյամս եւ Ալեքսիս Օհանյան

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի եւ ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի հարսանիքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին ամերիկյան Նոր Օրլեանում: Վերջերս լույս աշխարհ եվավ նաեւ նրանց առաջնեկը:



Մանուել Նոյեր եւ Նինա Վայս

Մյունխենի «Բավարիայի» ու գերմանացի դարպասապահ Մանույել Նոյերն ամուսնացավ 23-ամյա Նինա Վայսի հետ: Զույգը հարսանիքի վայրն ընտրել էր իտալական Մոնոպոլի փոքրիկ քաղաքը:



Կեւին Դե Բրույնե եւ Միշել Լակուրա

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն Իտալիայի Սերենտո քաղաքում ամուսնացավ Միշել Լակուրայի հետ:



Ջեկ Ուիլշեր եւ Անդիանի Մայքլ

Լոնդոնի «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Ջեկ Ուիլշերի հարսանիքն անցկացվեց իտալական Տոսկանայում: 25-ամյա ֆուտբոլիստն ամուսնացավ Անդիրանի Մայքլի հետ:



Քրիս Սմոլինգ եւ Սեմ Կուկ

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի պաշտպան Քրիս Սմոլինգը հունիսի 21-ին ամուսնացավ 31-ամյա մոդել Սեմ Կուկի հետ: 27-ամյա ֆուտբոլիստի հարսանիքը տեղի ունեցավ Իտալիայի հարավում:



Մարկ-Անդրե տեր Շտեգեն եւ Դանիելա Յելե

«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ու Դանիելա Յելեի հարսանիքը կայացավ Բարսելոնայի մոտ գտնվող Սիտխես համայնքում: 



Ռոնդա Ռոուզի եւ Տրեւիս Բրաուն

Խառը մենամարտերի UFC նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզին ամուսնացավ Հավայան կղզիներում: Նրա ընտրյալը UFC-ի 35-ամյա մարտիկ Տրեւիս Բրաունն է, որը Հավայան կղզիներից է:



Մատեո Կովաչիչ եւ Իզաբել Ադրիյանչիչ

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչն ամուսնացավ Իզաբել Ադրիյանչիչի հետ: 

 

Լուկաս Վասկես եւ Մակարենա Ռոդրիգես 

Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի հարսանիքը տեղի ունեցավ Մադրիդի մոտ գտնվող Մահադաոնդե քաղաքում: 25-ամյա ֆուտբոլիստն ամուսնացավ Մակարենա Ռոդրիգեսի հետ:



Անտուան Գրիզման եւ Էրիկա Չոպերենա

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի ընտրյալն Էրիկա Չոպերենան է:



Ալվարո Մորատա եւ Էլիս Կամպելո 

Լոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան ամուսնացել է Վենետիկում: 24-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը 21-ամյա իտալուհի Էլիս Կամպելոն է:



Մատեո Դարմիան եւ Ֆրանչեսկա Կորմանի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իտալացի պաշտպան Մատեո Դարմիանն իր հայրենիքում ամուսնացավ Ֆրանչեսկա Կորմանիի հետ:



Վիկտոր Վալդես եւ Իոլանդա Կարդոնա

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսն ամուսնացավ կոլումբացի մոդել Իոլանդա Կարդոնայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում