14:12  ,  18 դեկտեմբերի, 2017

Կլաուդիո Ռանյերին կարմիր քարտ է ստացել մրցավարի վրա խախտումը ցույց տալու համար

«Նանտի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիին կարմիր քարտ է ստացել «Անժեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի խաղում:

Երկրորդ խաղակեսում իտալացի մարզիչը չի համաձայնվել գլխավոր մրցավարի որոշման հետ եւ ցանկացել է չորրորդ պաշտոնյային ցույց տալ, թե ինչ խախտում էր թույլ տվել մրցակցի ֆուտբոլիստը: Ռանյերին ձեռքը դրել է չորրորդ պաշտոնյայի ուսին, ինչի համար ստացել է կարմիր քարտ:

Այդ խաղում «Նանտը» տնային հաղթանակ է տարել նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում