13:42  ,  14 դեկտեմբերի, 2017

«Պարտիզանի» եւ «Ցրվենա Զվեզդայի» դերբին արյունոտ է ստացվել (ֆոտոշարք)

«Պարտիզանի» եւ «Ցրվենա Զվեզդայի» միջեւ ֆուտբոլի Սերբիայի առաջնության 22-րդ տուրի խաղում զանգվածային բախում է տեղի ունեցել երկրպագուների միջեւ: Բախման հետեւանքով տուժել են 17-19 ֆանատներ, իսկ մեկ երկրպագու հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է Alo.rs-ը:

Բելգրադի դերբիում բախումը տեղի է ունեցել «Պարտիզանի» երկրպագուների տրիբունայում: Բախմանը միջամտել են ոստիկանները:

Վարկածներից մեկի համաձայն՝ «Ցրվենա Զվեզդայի» երկրպագուները մտել են մրցակցի տրիբունա: Կա եւս մեկ վարկած, որ բախվել են «Պարտիզանի» երկրպագուական խմբավորումները:

Այդ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում