20:40  ,  12 դեկտեմբերի, 2017

Transfermarketweb. Մխիթարյանի եւ Մոուրինյոյի արտահերթ հանդիպումը

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ունեցել են արտահերթ հանդիպում, հաղորդում է Transfermarketweb.com-ը:

Ենթադրվում է, որ մինչեւ հունվար «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում տեղ չունենալու դեպքում, հայ ֆուտբոլիստը կհանվի տրանսֆերի:

Նրա ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան» ու Միլանի «Ինտերը»:

Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 7 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում