14:10  ,  12 դեկտեմբերի, 2017

Բրազիլացի դարպասապահը կրկնել է Ռենե Իգիտայի «կարիճի հարվածը»

Բրազիլական «Սան Պաուլուի» դարպասապահ Սիդաուն կրկնել է Կոլումբիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռենե Իգիտայի «կարիճի հարվածով» սեյվը: Բրազիլացին դա արել է Ռոնալդինյոյի ընկերների եւ բրազիլական ֆուտբոլի աստղերի միջեւ ընկերական հանդիպման ժամանակ: Այդ խաղում Ռոնալդինյոյի ընկերների թիմը պարտվել է 6:9 հաշվով,

Հիշեցնենք, որ Ռենե Իգիտան «կարիճի հարվածով» գնդակը հետ էր մղել Անգլիայի հավաքականի դեմ 1995-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում