16:20  ,  9 դեկտեմբերի, 2017

«Ալաշկերտը» չի երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ

Դեկտեմբերի 2-ին լրացել են ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» մարզչական շտաբի պայմանագրերի ժամկետներն ակումբի հետ:

«Ալաշկերտ» ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի եւ մարզիչ Աշոտ Գրիգորյանի պայմանագրերը:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Կարագանդայի «Շախտյորում» կարիերան շարունակելու մտադրություն ունեցող մարզիչներին` մաղթելով նրանց հաջողություն հետագա կարիերայում, գրում է ակումբի մամուլիծառայությունը:

Մարզչական շտաբում ընդգրկված Արկադի Չիլինգարյանը, Արմեն Տոնոյանը եւ Արմեն Կիրակոսյանը կշարունակեն աշխատանքն ակումբում: «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչի անունը հայտնի կդառնա առաջիկայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English