13:11  ,  5 դեկտեմբերի, 2017

Իրինա Շեյկը՝ Լյուիս Հեմիլթոնի ու Քոնոր Մաքգրեգորի հետ (ֆոտո)

Լոնդոնում տեղի ունեցած Fashion Awards 2017 մրցանակաբաշխությանը ներկա են եղել նաեւ հայտնի մարզիկներ:

Արարողությանը մասնակցել են Ֆորմուլա-1-ի չեմպիոն «Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը եւ  UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը:

Ներկաների թվում եղել է նաեւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նախկին ընկերուհի Իրինա Շեյկը, որն Ինստագրամում լուսանկար է հրապարակել աստղային մարզիկների հետ:

«Չեմպիոնների սեղան»,- լուսանկարը վերնագրել է ռուս մոդելը:

Table of champions #BritishFashionAwards

A post shared by irinashayk (@irinashayk) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում