12:14  ,  4 դեկտեմբերի, 2017

Մեսիի արձանը դարձյալ կոտրել են Բուենոս Այրեսում (ֆոտո)

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում դարձյալ կոտրել են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի արձանը, գրում է Ole-ն:

Չարագործները կոտրել են արձանի ոտքերի հատվածը: Ոստիկաններն արդեն զբաղվում են այդ միջադեպով:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ավագի արձանը տեղադրվել է 2016-ի հունիսին: Այս տարվա հունվարին արձանը դարձյալ կոտրել էին, սակայն Բուենոս Այրեսի ղեկավարությունը վերականգնել էր այն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում