Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում դարձյալ կոտրել են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի արձանը, գրում է Ole-ն:
Չարագործները կոտրել են արձանի ոտքերի հատվածը: Ոստիկաններն արդեն զբաղվում են այդ միջադեպով:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ավագի արձանը տեղադրվել է 2016-ի հունիսին: Այս տարվա հունվարին արձանը դարձյալ կոտրել էին, սակայն Բուենոս Այրեսի ղեկավարությունը վերականգնել էր այն:
Rompieron la estatua de Messi en Costanera: https://t.co/jSPeBXSW1r pic.twitter.com/4UmraPkWZk
— TyC Sports (@TyCSports) December 3, 2017
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում