Իտալիայի առաջնության 15-րդ տուրի արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթելով «Նապոլիին»՝ Թուրինի «Յուվենտուսը» 20 տարում առաջին անգամ գոլ բաց չի թողել Նեապոլում տեղի ունեցած Իտալիայի առաջնության հանդիպումներում:
Նախորդ անգամ «Յուվենտուսը» դարպասը անառաիկ էր պահել Նեապոլում 1997թ. մարտին: Այն ժամանակ գրանցվել է ոչ ոքի՝ 0:0:
Թուրինյան ակումբը նաեւ ընդհատել է «Նապոլիի» 26 խաղ առանց պարտությունների շարքը:
Հիշեցնենք, որ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը «Նապոլիին» հաղթել է արգենտինացի Գոնսալո Իգուաինի գոլի շնորհիվ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում