12:09  ,  2 դեկտեմբերի, 2017

«Յուվենտուսը» 20 տարում առաջին անգամ գոլ բաց չի թողել Նեապոլում

Իտալիայի առաջնության 15-րդ տուրի արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթելով «Նապոլիին»՝ Թուրինի «Յուվենտուսը» 20 տարում առաջին անգամ գոլ բաց չի թողել Նեապոլում տեղի ունեցած Իտալիայի առաջնության հանդիպումներում:

Նախորդ անգամ «Յուվենտուսը» դարպասը անառաիկ էր պահել Նեապոլում 1997թ. մարտին: Այն ժամանակ գրանցվել է ոչ ոքի՝ 0:0:

 Թուրինյան ակումբը նաեւ ընդհատել է «Նապոլիի» 26 խաղ առանց պարտությունների շարքը:

Հիշեցնենք, որ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը «Նապոլիին» հաղթել է արգենտինացի Գոնսալո Իգուաինի գոլի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English