16:32  ,  30 նոյեմբերի, 2017

Քոնոր Մաքգրեգորի կյանքին վտանգ է սպառնում

Եթե Քոնոր Մաքգրեգորն առաջիկա ժամերին ոստիկանների ուղեկցությամբ չհեռանա Իռլանդիայից, ապա նրա կյանքին լուրջ վտանգ կսպառնա, հայտարարել է իռլանդացի քրեական լրագրող Փոլ Ուիլյամսը, փոխանցում է balls.ie-ն:

«Մաքգրեգորը, հավանաբար, ոչ սեփական մեղքով հակամարտության է մեջ մտել շատ վտանգավոր մարդկանց հետ, որոնք կապ ունեն Քինահանի հանցավոր խմբավորման հետ: Այդ մարդկանց համար կարեւոր չէ, թե ով է Մաքգրեգորը: Նրանք կթաղեն Քոնորին աղբահորում: Մեր ազգային հեղինակությանն ու համբավին մեծ հարված կհասցվի, եթե այդ հանցագործները վնաս տան Մաքգրեգորին»,- ասել է Ուիլյամսը:

Խառը մենամարտերի 29-ամյա վարպետը Դուբլինի փաբերից մեկում վիճել է անծանոթ տղամարդու հետ: Հետագայում պարզվել է, որ նա քրեական հեղինակություն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում