12:05  ,  23 նոյեմբերի, 2017

Ռիո Ֆերդինանդ. Հենրիխ Մխիթարյանը չի խաղում Պոգբայի պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծիք է հայտնել, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը վերջին շրջանում չի խաղում անգլիական ակումբի կազմում:

«Կարծում եմ՝ մրցաշրջանի սկզբնամասում Հենրիխ Մխիթարյանն օգնում էր թիմին: Պոլ Պոգբայի բացակայության ընթացքում Մոուրինյոն ցանկանում էր, որ ինչ-որ մեկը փոխարինի նրան: Պոգբան ավելի ստեղծագործ ֆուտբոլիստ է, եւ Ռոմելու Լուկակուն ունի նրա կարիքը: Ի տարբերություն Մխիթարյանի, ֆրանսիացին կարող է գոլային պահեր ստեղծել նրա համար: Մոուրինյոն լավ հաշվարկում է իր քայլերը»,- Ռիո Ֆերդինանդի խոսքը մեջբերում է teamtalk.com-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում չէր հայտավորվել նախորդ 2 խաղերում եւ չմասնակցեց շվեյցարական «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի ու «Նյուքասլի» հետ Պրեմյեր լիգայի հանդիպումներին:

Մխիթարյանն անգլիական ակումբի կազմում մեկնել էր Շվեյցարիա, սակայն նախօրեին բաց թողեց «Բազելի» դեմ խաղը, որում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում