14:49  ,  21 նոյեմբերի, 2017

10 տարի անց Շվեդիան ունեցավ նոր լավագույն ֆուտբոլիստ

Ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Անդրեաս Գրանկվիստը ճանաչվել է Շվեդիայի՝ 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Շվեդիայի հավաքականի 32-ամյա ավագն արժանացել է նաեւ «Տարվա լավագույն պաշտպան» մրցանակին, գրում է Sydsvenskan-ն։

Մրցանակը ստանալուց հետո Գրանկվիստը կատակել է․ «Մի քանի օր կքնեմ իմ մրցանակի հետ, իսկ կինս՝ Սոֆին, կգիշերի հյուրերի համար նախատեսված սենյակում»,- ասել է շվեդ պաշտպանը։

Հիշեցնենք, որ նախորդ 10 տարիներին Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա հարձակվոզ Զլատան Իբրահիմովիչը, որը ծանր վնասվածքից հետո օրեր առաջ վերադարձավ խաղադաշտ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում