11:50  ,  21 նոյեմբերի, 2017

Որպես լրագրող ներկայացած երկրպագուն փորձել է սելֆի անել Ռոնալդուի հետ

Մադրիդի «Ռեալը» ժամանել է Կիպրոս, որտեղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում կմրցի ԱՊՕԵԼ-ի հետ:

Հյուրանոցի մոտ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին փորձել է մոտենալ տեղացի լրագրողներից մեկը եւ սելֆի անել նրա հետ, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել դա: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ այդ տղամարդը պատրաստել է լրագրողական կեղծ հավատարմագիր, որպեսզի հայտնվի լրագրողների համար նախատեսված գոտում, հայտնում է AS-ը:

ԱՊՕԵԼ – «Ռեալ» խաղը կկայանա նոյեմբերի 21-ին՝ Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում