10:40  ,  21 նոյեմբերի, 2017

«Բարսելոնան» տոն է պարգեւել երեխաներին

«Բարսելոնան» գեղեցիկ ակցիա է անցկացրել երեխաների համաշխարհային օրվա առթիվ: ՄԱԿ-ի որոշմամբ՝ այդ օրը նշում են նոյեմբերի 20-ին:

Կատալոնական ակումբի մարզմանը մասնակցել են նաեւ երեխաներ: Առավոտյան երեխաները եղել են Խոսեպ Մարիա Բարտոմեուի աշխատասենյակում եւ «Բարսելոնայի» նախագահի հետ զրուցելուց հետո մեկնել մարզումային կենտրոն: Երեխաները նաեւ մարզել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին եւ զրուցել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ: Մարզման վերջում արվել է համատեղ լուսանկար, գրում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում