Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեկին նշել է ազգային թիմը գլխավորելու 5 թեկնածուներին:
«Բոլոր թեկնածուները գործող պայմանագրեր ունեն մինչեւ հունիս ամիսը: Մենք չենք կարող վճարել մեծ փոխհատուցումներ: Դիտարկում ենք Կարլո Անչելոտիի, Անտոնիո Կոնտեի, Մասիմիլիանո Ալեգրիի, Կլաուդիո Ռանյերիի ու Ռոբերտո Մանչինիի թեկնածությունները»,- Կարլո Տավեկիի խոսքը մեջբերում է Football Italia-ը:
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր դարձել Ջամպիերո Վենտուրայի հեռացումից հետո։
Իտալացիներն ԱԱ-2018-ի անցումային հանդիպումներում չէին կարողացել հաղթահարել Շվեդիայի հավաքականի արգելքը (0:1, 0:0) եւ 60 տարում առաջին անգամ չեն մասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում