15:14  ,  15 նոյեմբերի, 2017

«Բարսելոնան» ու Գրիզմանը փոխհամաձայնության են եկել

«Բարսելոնան» Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հետ պայմանավորվել է կատալոնական ակումբ տեղափոխվելու հարցում, գրում է Le10Sport-ը:

Կողմերի միջեւ բանակցությունները սկսվել էին մի քանի շաբաթ առաջ եւ ավարտվել են հաջողությամբ: Այժմ «Բարսելոնան» կբանակցի նաեւ «Աթլետիկոյի» հետ:

Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը հաջորդ ամռանը կիջնի մինչեւ 100 միլիոն եվրո: Գրիզմանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում