10:25  ,  10 նոյեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդ». Լավ օր Հենրիխ Մխիթարյանի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի ելույթին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

«Դա լավ օր էր Հենրիխ Մխիթարյանի համար: Նա Հայաստանի հավաքականին օգնեց ընկերական խաղում վստահ հաղթանակ տանել Բելառուսի նկատմամբ: Հենրիխը խփեց թիմի երկրորդ գոլը՝ եզրափակելով գեղեցիկ գրոհը»,- գրում է manutd.com-ը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 4:1 հաշվով հաղթել էր բելառուսներին: Հայկական թիմից աչքի էին ընկել Արաս Օզբիլիսը, Հենրիխ Մխիթարյանը, Ռումյան Հովսեփյանը եւ Էրիկ Վարդանյանը: Նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը նույն վայրում ընկերական խաղ կանցկացնի նաեւ Կիպրոսի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում