12:03  ,  6 նոյեմբերի, 2017

ԵԱ. Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կխաղա առանց Լեւոն Արոնյանի

Հունաստանում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 6-ին կկայանա վերջին՝ 9-րդ տուրը:

Մեդալային պայքարից դուրս մնացած Հայաստանի հավաքականն առանց Լեւոն Արոնյանի կմրցի Սերբիայի թիմի հետ: Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսեսյանն ու երրորդ համար Հրանտ Մելքումյանը կխաղան սեւ ֆիգուրներով, իսկ Գաբրիել Սարգսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը՝ սպիտակներով:

Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը 9 միավորով բաժանում է 12-17-րդ տեղերը:

Կանանց Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցը Ռուսաստանի թիմն է, որը նախորդ տուրում ապահովել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Գալոյանը հանդես կգան սպիտակ խաղաքարերով, իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը՝ սեւերով: Վերջին տուրից ատաջ կանանց Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր եւ Ուկրաինայի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:

9-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում