12:31  ,  5 նոյեմբերի, 2017

ԵԱ. Հայաստանի թիմերի կազմերն ու մրցակիցները նախավերջին տուրում

Հունաստանում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 5-ին տեղի կունենան նախավերջին՝ 8-րդ տուրի մրցամարտերը:

Հայաստանի հավաքականը կմրցի Լեհաստանի թիմի հետ: Հայկական թիմի առաջատար Լեւոն Արոնյանը եւ երրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Հրանտ Մելքումյանը կխաղան սպիտակ ֆիգուրներով, իսկ Գաբրիել Սարգսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը՝ սեւերով:

2 անընդմեջ պարտություն կրելուց հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով բաժանում է 11-17-րդ տեղերը:

Կանանց Հայաստանի հավաքականի 8-րդ մրցակիցը Չեխիայի թիմն է: Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Գալոյանը կխաղան սեւ խաղաքարերով, իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան՝ սպիտակներով: 7-րդ տուրից հետո կանանց Հայաստանի թիմը 9 միավորով բաժանում է 5-9-րդ տեղերը:

8-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English