22:22  ,  4 նոյեմբերի, 2017

ԵԱ. Կանանց Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց ռումինացիների հետ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց ռումինացիների հետ եւ բավարարվեց 1 միավորով: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2

Ռումինիա - Հայաստան՝ 2:2

Իրինա Բուլմագա - Էլինա Դանիելյան՝ 0.5:0.5

Կորինա-Իզաբելա Պեպտան - Լիլիթ Մկրտչյան՝ 0.5:0.5

Ելենա-Լումինիտա Կոսմա - Լիլիթ Գալոյան՝ 0.5:0.5

Միհաելա Սանդու - Մարիա Գեւորգյան՝ 0.5:0.5

Հայաստանի հավաքականը վաստակել է 9 միավոր եւ բաժանում է 5-9-րդ տեղերը: Առաջատարը Ռուսաստանն է՝ 13 միավոր, Վրաստանը հետ է 1 միավոր: Լեհաստանի եւ Թուրքիայի թիմերը 10-ական միավորով կիսում են 3-4-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում