Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց ռումինացիների հետ եւ բավարարվեց 1 միավորով: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2
Ռումինիա - Հայաստան՝ 2:2
Իրինա Բուլմագա - Էլինա Դանիելյան՝ 0.5:0.5
Կորինա-Իզաբելա Պեպտան - Լիլիթ Մկրտչյան՝ 0.5:0.5
Ելենա-Լումինիտա Կոսմա - Լիլիթ Գալոյան՝ 0.5:0.5
Միհաելա Սանդու - Մարիա Գեւորգյան՝ 0.5:0.5
Հայաստանի հավաքականը վաստակել է 9 միավոր եւ բաժանում է 5-9-րդ տեղերը: Առաջատարը Ռուսաստանն է՝ 13 միավոր, Վրաստանը հետ է 1 միավոր: Լեհաստանի եւ Թուրքիայի թիմերը 10-ական միավորով կիսում են 3-4-րդ տեղերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում