Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվեց Գերմանիայի թիմին՝ կրելով երկրորդ անընդմեջ պարտությունը:
Այս դիմակայությունում առաջինն ավարտվեց առաջատարների պարտիան: Աշխարհի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Լիվիու-Դիտեր Նիսիպիանուի հետ: Կատարվեց 27 քայլ: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Մատիաս Բլյոբաումի հետ: Հրանտ Մելքումյանը սեւերով միավորը կիսեց Դանիել Ֆրիդմանի հետ: Վճռական եղավ չորրորդ համարների պայքարը: Հայաստանի չեմպիոնի կոչման շնորհիվ հավաքականում ընդգրկված Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով պարտվեց Ռասմուս Սվանեին:
Գերմանիա – Հայաստան
Լիվիու-Դիտեր Նիսիպիանու – Լեւոն Արոնյան՝ 0.5:0.5
Մատիաս Բլյոբաում – Գաբրիել Սարգսյան՝0.5:0.5
Դանիել Ֆրիդման – Հրանտ Մելքումյան՝ 0.5:0.5
Ռասմուս Սվանե – Հովհաննես Գաբուզյան՝ 1:0
Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր: Առաջնության ավարտին մնացել է երկու տուր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում