17:41  ,  2 նոյեմբերի, 2017

ԵԱ. 6-րդ տուրում՝ Հայաստան - Ադրբեջան

Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Ադրբեջանի թիմի հետ: 

5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 8 միավոր եւ Հունգարիայի, Ռուսաստանի, Լեհաստանի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը: Առաջինը Խորվաթիան է՝ 9 միավոր: Ադրբեջանի հավաքականը վաստակել է 7 միավոր:

Կանանց Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում կմրցի հունգարացիների հետ: Երկու թիմերն էլ վաստակել են 6 միավոր:

Նոյեմբերի 2-ին Եվրոպայի առաջնությունում հանգստյան օր է: 6-րդ տուրը կանցկացվի նոյեմբերի 3-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս