Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Սերբիայի թիմի նկատմամբ:
Հայաստանի թիմի առաջատար Էլինա Դանիելյանը, երրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Գալոյանը հաղթեցին սպիտակներով, իսկ երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը՝ սեւերով: Մարիա Կուսովան սեւ ֆիգուրներով պարտություն կրեց չորրորդ խաղատախտակի վրա:
Հիշեցնենք, որ նախորդ 2 տուրերում կանանց Հայաստանի հավաքականն առավելության էր հասել Հունաստանի երկրորդ թիմի նկատմամբ եւ պարտվել Ուկրաինային: Չորրորդ տուրում Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Հունաստանի առաջին թիմի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում