22:17  ,  29 հոկտեմբերի, 2017

ԵԱ. Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակը

Հունաստանում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Հունաստանի թիմի նկատմամբ:

Հայկական թիմի առաջին համար Լեւոն Արոնյանը եւ երրորդ համար Գաբրիել Սարգսյանը հաղթեցին սպիտակ խաղաքարերով, իսկ Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղաց սեւերով: Երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը պարտություն կրեց սեւ ֆիգուրներով:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականն առանց Լեւոն Արոնյանի 3:1 հաշվով հաղթել էր շվեյցարացիներին: Հոկտեմբերի 30-ին կայանալիք երրորդ տուրում հայկական թիմի մրցակիցը կլինի Խորվաթիայի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում