21:44  ,  23 հոկտեմբերի, 2017

Golden Boy-2017. Եռյակում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը

Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացողի Golden Boy-2017 մրցանակաբաշխությունում երրորդ տեղը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, հաղորդում է մրցանակի հիմնադիր Tuttosport-ը:

Ավելի վաղ, «Մանչեսթեր Սիթին» շնորհավորել էր թիմի բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսին երրորդ տեղ գրավելու կապակցությամբ: Սակայն Tuttosport-ը հաղորդում է, որ քվեարկության արդյունքում, Ռեշֆորդը ստացել է 76 միավոր, իսկ Ժեզուսը՝ 72 միավոր:

Հիշեցնենք, որ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ էր ճանաչվել ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն՝ 291 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն՝ 149 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում