Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին»:
William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Արքայական ակումբին, որի հաղթանակի համար սահմանել է 1.44 գործակից: Անգլիական ակումբի հաղթանակն ունի 7.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.50:
Հոկտեմբերի 17-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում