Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 2018թ. առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի պատանեկան հավաքականը 0։4 հաշվով պարտվել է Թուրքիայի թիմին։ Թուրքերն աչքի են ընկել 23-րդ, 52-րդ, 77-րդ եւ 79-րդ րոպեներին։
Չեխիայի Սվիտավի քաղաքում անցկացվող երրորդ խմբի մրցաշարի առաջին տուրում հայկական թիմը 0:7 հաշվով պարտվել էր չեխերին։
Հոկտեմբերի 19-ին կայանալիք երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Իսրայելի թիմի հետ:
Ֆոտո՝ ՀՖՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում