00:51  ,  16 հոկտեմբերի, 2017

«Վալենսիան» խփեց 6 գոլ եւ բարձրացավ երկրորդ տեղ

Իսպանական Պրիմերայի 8-րդ տուրի նախավերջին խաղը ստացվեց գերգոլառատ: «Վալենսիան» հյուրընկալվեց Սեւիլիայի «Բետիսին» եւ հաղթեց 6:3 հաշվով:

74-րդ րոպեին վալենսիացիները հաղթում էին 4:0 հաշվով, սակայն քիչ անց տանտերերը 3 գոլ խփեցին 5 րոպեում: Վերջնամասն անցավ լարված պայքարում, բայց դա «Վալենսիային» չխանգարեց աչքի ընկնել եւս 2 անգամ:

Այս հաղթանակից հետո «Վալենսիան» 18 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 4 միավոր է հետ առաջատար «Բարսելոնայից»:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բետիս» - «Վալենսիա»՝ 3:6

Ջոել Քեմբել, 79, Անտոնիո Սանաբրիա, 80, Կրիստիան Տելյո, 84 – Ջոֆրեյ Կոնդոգբիա, 35, Գոնսալո Գուեդես, 45, Ռոդրիգո, 64, Սանտի Մինա, 74, Սիմոնե Զազա, 88, Անդրեաս Պերեյրա, 90+4

Չիրացված 11 մետրանոց՝ Սերխիո Լեոն, 55 («Բետիս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում