20:47  ,  15 հոկտեմբերի, 2017

«Ալաշկերտը» հաղթեց «Փյունիկին» եւ ամրապնդվեց առաջին տեղում

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 9-րդ տուրի վերջին խաղում «Ալաշկերտը» Երեւանի «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալվեց «Փյունիկին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Հյուրերի հաղթական գոլն առաջին խաղակեսում խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյան:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 20 միավոր եւ 3 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակից», որն այս տուրում 2:2 հաշվով էր ավարտել «Արարատի» դեմ արտագնա խաղը: «Փյունիկն» ունի 5 միավոր եւ «Արարատի» հետ բաժանում է վերջին տեղերը:

Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 0:1

Արտյոմ Սիմոնյան, 7

Հոկտեմբերի 14

«Գանձասար-Կապան» - «Բանանց» 2:0  

Ալեքս Ջունիոր, 60, Գեղամ Հարությունյան, 83

Հոկտեմբերի 13

«Արարատ» - «Շիրակ» 2:2

Արամ Քոչարյան, 44, Գարեգին Կիրակոսյան, 79 – Իգոր Ստանոևիչ, 35 (11մ), Արամ Մուրադյան, 39 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում