12:22  ,  15 հոկտեմբերի, 2017

Մարկոս Պիզելիի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Շաբաբին»

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 6-րդ տուրում «Ալ Շաբաբը» սեփական դաշտում 2:5 հաշվով պարտվել է առաջատարների թվում գտնվող «Ալ Ահլիին», որը գլխավորում է ուկրաինացի մասնագետ Սերգեյ Ռեբրովը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին «Ալ Շաբաբի» մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման, իսկ 86-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել տուգանային հարվածից:

«Ալ Շաբաբը» 6 միավորով 9-րդ տեղում է:

Տեսանյութում Մարկոս Պիզելիի գոլային փոխանցումը՝ 5:27-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English