19:23  ,  14 հոկտեմբերի, 2017

Հայնկեսի վերադարձի խաղը հաղթական էր «Բավարիայի» համար՝ 5:0, օրվա արդյունքները

Երրորդ անգամ Մյունխենի «Բավարիան» գլխավորած Յուպ Հայնկեսի համար վերադարձը Բունդեսլիգայում հաղթական էր: Գերմանիայի չեմպիոնները 8-րդ տուրում ընդունեցին հետնապահներից «Ֆրայբուրգին» եւ առավելության հասան 5:0 հաշվով:

«Բավարիան» 17 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր է զիջում 7 հանդիպում անցկացրած Դորտմունդի «Բորուսիային»:

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բավարիա» - «Ֆրայբուրգ»՝ 5:0

Յուլիան Շուստեր, 8, ինքնագոլ, Կինգսլի Կոման, 42, Տիագո Ալկանտարա, 63, Ռոբերտ Լեւանդովսկի, 75, Ջոշուա Կիմիխ, 90+4

«Մայնց» - «Համբուրգ»՝ 3:2

Ալեքսանդրու Մաքսիմ, 2, Շտեֆան Բել, 52, Դանի Լատցա, 58 - Ուոլես Սոուզա, 9, Սեյադ Սալիհովիչ, 90+3

«Հանովեր» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 1:2

Սալիֆ Սանե, 36 - Սեբաստիեն Ալեր, 10, Անտե Ռեբիչ, 90

«Հերտա» - «Շալկե»՝ 0:2

Լեոն Գորեցկա, 54, 11մ, Գվիդո Բուրգշտալեր, 78

Հեռացում՝ Գենկի Հարագուչի («Շալկե»), 44

«Հոֆենհայմ» - «Աուգսբուրգ»՝ 2:2

Բենիամին Հյուբներ, 52, Մարկ Ուտ, 85 - Միխայել Գրեգորիչ, 75, Կեւին Ֆոգտ, 89, ինքնագոլ

 

«Բորուսիա Դորտմունդ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով