17:27  ,  8 հոկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» 2 շաբաթով կորցրեց Մարուան Ֆելաինիին

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին վնասվածք է ստացել Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրի խաղում:

Sky Sports-ի համաձայն՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը վնասել է ծնկի կապանները եւ բաց կթողնի 2 շաբաթ:

Ֆելաինին «Մանչեսթեր Յունայթեդին» չի կարողանա օգնել «Լիվերպուլի» դեմ Պրեմյեր լիգայի հաջորդ տուրի խաղին, որը կկայանա հոկտեմբերի 14-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում