16:23  ,  8 հոկտեմբերի, 2017

Ռոման Բերեզովսկին հեռացել է Մոսկվայի «Դինամոյից»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հեռացել է Մոսկվայի «Դինամոյի» մարզչական շտաբից, հայտնում է ակումբի կայքը:

«Դինամոյի» գլխավոր մարզիչ Յուրի Կալատվինցեւը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը: Ռուսաստանցի մասնագետի հետ ակումբից հեռացել են նաեւ նրա օգնականները, այդ թվում՝ 43-ամյա Բերեզովսկին:

Հիշեցնենք, որ Ռոման Բերեզովսկին «Դինամոյի» մարզչական շտաբում աշխատում էր 2015 թվականից: Նա թիմի դարպասապահների մարզիչն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English