21:01  ,  7 հոկտեմբերի, 2017

Մոսկվայի «Արարատը» հաղթեց եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղի թիմից

Ֆուտբոլի Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարի 12-րդ տուրում Մոսկվայի «Արարատը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ Բրյանսկի «Դինամոյի» նկատմամբ: Հյուրերի հաղթական գոլը 78-րդ րոպեին խփել է ռուսաստանցի պաշտպան Ալեքսանդր Կացալապովը:

«Արարատը» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր գերազանցում երկրորդ տեղում ընթացող «Ռյազանին»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում