20:49  ,  7 հոկտեմբերի, 2017

Ռուսաստանի հավաքականը հաղթեց գոլառատ խաղում, կորեացի պաշտպանի 2 ինքնագոլերը՝ 2 րոպեում

Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության կազմակերպիչ երկիր Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղում 4:2 հաշվով հաղթեց Հարավային Կորեայի թիմին: Մոսկվայի ԲԿՄԱ-ի տնային ստադիոնում կայացած խաղում կորեացի պաշտպան Կիմ Հո-Յունը 2 րոպեում դարձավ 2 ինքնագոլի հեղինակ: Հյուրերը 2 գոլերն էլ խփեցին հանդիպման վերջին րոպեներին:

Ընկերական խաղ

Ռուսաստան - Հարավային Կորեա՝ 4:2

Ֆյոդոր Սմոլով, 44, Կիմ Հո-Յուն, 55 (ինքնագոլ), 57 (ինքնագոլ), Ալեքսեյ Միրանչուկ, 83 – Կվոն Հուն Վոն, 87, Ջի Դոն Վոն, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում