11:20  ,  7 հոկտեմբերի, 2017

Բոլիվիայի հավաքականի ֆուտբոլիստը՝ բրազիլացիների թիմային լուսանկարում (ֆոտո)

Բոլիվիայի հավաքականի հարձակվող Մարսելո Մորենոն Բրազիլիայի թիմի դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի նախավերջին տուրի խաղից առաջ լուսանկարվել է բրազիլացի ֆուտբոլիստների հետ:

30-ամյա ֆուտբոլիստին դա անել առաջարկել են բրազիլացիները: Բանն այն է, որ Մորենոն ունի բրազիլական արմատներ եւ նախկինում հանդես է եկել Բրազիլիայի մինչեւ 18 եւ մինչեւ 20 տարեկանների հավաքականներում: Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացողներից մի քանիսի հետ նա նախկինում խաղացել է երիտասարդական թիմում, հայտնում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Բոլիվիայում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: Բրազիլացիները վաղուց են ապահովել Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի ուղեգիր: Հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի մյուս 3 ուղեգրերի տերերն ու անցումային խաղի մասնակիցը հայտնի կդառնան հոկտեմբերի 11-ին կայանալիք վերջին տուրում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում