Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող ATP շարքի մրցաշարի առաջին շրջանում Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը հանդիպել է չինացի Ու Դիի հետ եւ առավելության է հասել երկու սեթում՝ 6:4, 6:2: Պայքարը տեւել է 1 ժամ 10 րոպե:
Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում