19:35  ,  1 հոկտեմբերի, 2017

«Վարդարը» հաղթեց Տիգրան Բարսեղյանի գոլի շնորհիվ

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 9-րդ տուրում «Վարդարը» Տիգրան Բարսեղյանի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով տնային հաղթանակ տարավ «Շկուպիի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հաղթական գոլ խփեց 58-րդ րոպեին եւ մասնակցեց ամբողջ խաղին: Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբաձումյանը եւս «Վարդարի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:

«Վարդարը» 7 խաղից հետո 16 միավորով երկրորդ տեղում է եւ 9 միավոր հետ է առաջատար «Շկենդիայից», որը անցկացրել է 2 խաղ ավելի:

Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյան եւ Հովհաննես Համբաձումյանը հրավիրվել են Հայաստանի հավաքական՝ մասնակցելու  Լեհաստանի (հոկտեմբերի 5) եւ Ղազախստանի (հոկտեմբերի 8) թիմերի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներին: Սեպտեմբերի 20-ին Կադիմյանը գոլ էր խփել նաեւ Կրամատորսկու «Ավանգարդի» դեմ Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում (2:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով