23:38  ,  24 սեպտեմբերի, 2017

Ռոնալդուն կօգնի Մեխիկոյի երկրաշարժում զոհված 6-ամյա երկրպագուի ընտանիքին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն օգնություն ցույց կտա Մեխիկոյի երկրաշարժում զոհված 6-ամյա Սանտյագո Ֆլորես Մորայի ընտանիքին, հաղորդում է A Bola-ն:

Ողբերգությունից հետո տղայի մորաքույրը սոցիալական ցանցերի միջոցով նամակ է գրել Ռոնալդուին:

«Ողջույն, Կրիշտիանու: Չգիտեմ, կկարդաք իմ նամակը, թե ոչ, բայց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ: Իմ զարմիկ Սանտյագո Ֆլորես Մորան Ձեր երկրպագուն էր: Այսօր նա կնշեր իր ծննդյան 7-րդ տարեդարձը: Շնորհակալություն, որ ներշնչանք էիք նրա համար: Նա նույնպես խաղում էր ֆուտբոլ, դիտում էր «Ռեալի» բոլոր հանդիպումները եւ կրկնում էր Ձեր ոճը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում