20:50  ,  24 սեպտեմբերի, 2017

«Շիրակը»՝ Հայաստանի սուպերգավաթակիր

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» ու գավաթակիր Գյումրիի «Շիրակը» մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում վիճարկեցին Հայաստանի սուպերգավաթը:

Բակայոկոյի եւ Մարտուն Մխիթարյանի խփած գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ Վարդան Բիչախչյանի գլխավորած «Շիրակը», որը 5-րդ անգամ նվաճեց այս տիտղոսը:

Հայաստանի Սուպերգավաթ

«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 0:2

Բակայոկո, 80, Մարտուն Մխիթարյան, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում