19:23  ,  24 սեպտեմբերի, 2017

Եղիշե Մելիքյան. Կարծում եմ՝ պետք է հեռանալ եւ ազատել տեղը այլ մարզիչի համար

Ուկրաինայի առաջնության հերթական տուրում Դոնեցկի «Օլիմպիկի» հետ 1:1 հաշվով խաղալուց հետո «Ստալի» գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Եղիշե Մելիքյանը «Ֆուտբոլ» հեռուստաալիքի եթերում ասել է, որ հրաժարական կտա:

«Կարծում եմ՝ պետք է հեռանալ եւ ազատել տեղը այլ մարզիչի համար: Պետք է ճիշտ հեռանալ: Կարելի է տարբեր արդարացումներ բերել, բայց ես դրա ցանկությունը չունեմ: Չկա արդյունք»,- ասել է Եղիշե Մելիքյանը:

Հրաժարականի մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել:

«Ստալը» Ուկրաինայի առաջնության 10 տուրում վաստակել է 7 միավոր եւ 10-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում